Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
««Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած երեկվա բողոքի ակցիան, թերևս, սպասվածից ավելի բազմամարդ էր: Քաղաքացիական ակտիվիստները նախ հանրահավաք անցկացրեցին Ազատության հրապարակում, որից հետո սկսեցին եռօրյա նստացույց՝ մինչև երկուշաբթի ժամանակ տալով իշխանությանը՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով:
Իրենց պահանջի չկատարման դեպքում ակտիվիստները երկուշաբթի օրը պատրաստվում են երթով ուղևորվել դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր: Ի դեպ, չնայած երեկվա բողոքի ակցիային մասնակցում էին մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, սակայն հանրահավաքում ելույթ ունեցան միայն քաղաքացիական ակտիվիստները: Առաջիկա երկու օրերը ցույց կտան՝ արդյոք նրանք կկարողանա՛ն պահպանել պայքարի այն ոգին, որի արդյունքում երեկվա բողոքի ակցիան կարելի է համարել կայացած»,–գրում է թերթը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։