տուն Մամուլ «168 ժամ».Պուտինը «Սմե՞րչ» է բերելու

«168 ժամ».Պուտինը «Սմե՞րչ» է բերելու

102
0

168 ժամՍեպտեմբերի 30-ին Աժ-ում անցկացվում էր ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին։ Հայ պատգամավորները նիստի ժամանակ դժգոհել են, թե ինչու է ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Ռուսաստանը նորագույն զինատեսակներ վաճառում Ադրբեջանին, այդ թվում՝ համազարկային «Սմերչ» կայաններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ։

Նիստից հետո Վիբորնին մոտեցել է հայ պատգամավորներին և նրանց վստահեցրել, որ պետք չէ անհանգստանալ Ադրբեջանին վաճառված «Սմերչ»–ներից, քանի որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, և նա իր հետ Հայաստան է բերելու «Սմերչ» կայաններ։ Հայ պատգամավորներն էլ ասել են, թե ստացվում է, որ Ռուսաստանը միաժամանակ զենք է տալիս և, Հայաստանին և Ադրբեջանին, որպեսզի մենք փոխադարձաբար ոչնչացնենք իրար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here