«Երեկ Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում սրտի վիրահատության է ենթարկվել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը։ Բժիշկները վիրահատության ընթացքը գնահատել են բարեհաջող, իսկ հիվանդի վիճակը բավարար։ Էդիկ Գրիգորյանը տևական ժամանակ վիրահատության կարիք ուներ, սակայն ոչ Առողջապահության, և ոչ էլ Արդարադատության նախարարությունները չէին ընդառաջում նրա դիմումներին բուժման համար անհրաժեշտ 4 միլիոն դրամը հատկացնելու հարցում։ Սակայն այդ գումարն, ի վերջո, հատկացվել է. մեր տեղեկություններով՝ գումարը հատկացնելու որոշման կայացման գործում լուրջ դերակատարություն է ունեցել Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։