տուն Լուրեր 160.000 դոլարի թունավոր նյութի ապօրինի վաճառքը կանխվել է. ԱԱԾ

160.000 դոլարի թունավոր նյութի ապօրինի վաճառքը կանխվել է. ԱԱԾ

130
0

phoca_thumb_l_10

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կանխվել է շուրջ 57 կիլոգրամ թունավոր նյութ հանդիսացող  մետաղական սնդիկի ապօրինի վաճառք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք,  գալով հանցավոր համաձայնության, իրացնելու նպատակով կազմակերպել են  մետաղական սնդիկի  ապօրինի շրջանառություն  և պլանավորել են այն վաճառել Երևան քաղաքում գտնվող  նախկին քիմիական գործարանի տարածքում: Ըստ ձեռք բերված տվյալների՝ նախատեսված է եղել  թունավոր նյութի իրացման դիմաց ստանալ  160.000 ԱՄՆ դոլար գումար:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից  նախնական համաձայնությամբ  թունավոր նյութեր ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, ինչպես նաև  իրացնելու կապակցությամբ  (ՀՀ քր. օր-ի 275  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), ձերբակալվել է 6 անձ: Բոլոր ձերբակալվածները տվել են խոստովանական ցուցմունքներ:

Ծանուցում:

Հանցագործության  համար  մեղադրվողը   համարվում    է   անմեղ,   քանի   դեռ   նրա   մեղքն  ապացուցված   չէ օրենքով   սահմանված կարգով՝  դատարանի  օրինական  ուժի  մեջ մտած  դատավճռով:

ԱԱԾ