Արդեն տեղեկացրել ենք, որ «Միլանը» Իտալիայի առաջնության 19-րդ տուրում «Սասուոլոյի» հետ խաղում պարտություն է կրել 3:4 հաշվով, ինչից հետո գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հրաժարականի որոշումն է ընդունվել:
Այս խաղում միլանյան ակումբի դարպասը բոլոր չորս գնդակները խփել է մրցակցի ֆուտբոլիստ Դոմենիկո Բերարդին, ինչն աննախադեպ է, քանի որ մինչև այդ «Միլանի» դարպասը ոչ ոքի չի հաջողվել չորս գնդակ ուղարկել և դառնալ պոկերի հեղինակ:
Այս կապակցությամբ Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին հրապարակել է ծաղրանկար, որում պատկերված է, թե ինչպես է Բերարդին պայթեցնում «Միլան» գնդակը: