տուն Լուրեր 1,5 ժամում ուզում եք սղացնեք

1,5 ժամում ուզում եք սղացնեք

118
0

2015-azgayin_zhoghov_parliament_of_Armenia_435838207

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը դեմ է, որ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերը քննարկվեն համապատասխանաբար 1,5 եւ 2 ժամ տեւողությամբ:

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ հարցերի քննարկման տեւողությունը սահմանել 5-ական ժամ: Փաշինյանի առաջարկին միացավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Բացարձակ անընդունելի է, որ ինչ մնացել է չմասնավորեցված, բյուջեն լցնելու համար անում եք դա, 1,5 ժամում ուզում եք սղացնեք, անցկացնեք: Սա շատ լուրջ խնդիր է, եւ 90 րոպե սահմանել, ընդամենը գալըչկայի համար քննարկում եք կազմակերպում»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

Նույնը վերաբերում է նաեւ համայնքների խոշորացման մասին օրինագծին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատերն են դեմ այդ խոշորացմանը: Նա ասաց, որ մի քանի գյուղապետների ստորագրությամբ փաստաթղթեր ունի, նրանք հայտարարել են, որ դեմ են խոշորացմանը:

Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ իրենք ի սկզբանե առաջարկել են 1,5 ժամ տեւողությամբ քննարկում, բայց Կառավարությունը համաձայնել է Փաշինյանի առաջարկին եւ սահմանել 2 ժամ տեւողություն: Այդ ժամկետը, ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, նույնպես անընդունելի է:

«Տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանի փոքր խմբակցությունը խանգարում է Կառավարությանը: Ոչ մի քննարկում չի արվել՝ արդյոք համայնքների բնակիչները կո՞ղմ են այս խոշորացմանը, թե՞ ոչ: Չի կարելի կոռուպցիայի մարմնի ստեղծման համար սահմանել 4 ժամ, իսկ մնացած նախագծերի համար` ընդամենը 2 ժամ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորներին բովանդակային քննարկումներ չանցկացնել եւ առաջարկեց Արա Բաբլոյանին առաջարկությունը դնել քվեարկության: Մինչեւ քվեարկության դնելը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել՝ Կառավարության հետ ժամկետները հստակեցնելու համար: Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: