1in.am -ը գրում է.
ԱԺ նախկին պատգամավոր, Լեդի Հակոբ մականունով Հակոբ Հակոբյանի ցեղը, կարծես, Մալաթիա թաղամասի անեծքն է դարձել. Նրանց հետ ընկերություն անող, չանող, հետևող անձինք սպանվում են, մահանում կասկածելի հանգամանքներում, դատվում կամ լքում երկիրը՝ կյանքի անվտանգության կամ այլ նկատառումներով:
2008թ-ի մարտի 1-ի 10 զոհերից երեքը Երևանի Մալաթիա թաղամասից էին, ովքեր հետևելով ընդդիմության շարքերում «ներդրված» Հակոբ Հակոբյանին, տարօրինակ կերպող հայտնվել կամ ուղղորդվել էին ներքին զորքերի կողմից վերահսկվող հատված և, … սպանվել:
Հակոբ Հակոբյանին իր մարտական ընկերը համարած ԱԺ պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանը մահացել էր կասկածելի հանգամանքներում, իսկ վերջինիս երկու որդիներին 100,000 դոլարով սպանության պատվեր էր տվել Լեդի Հակոբի եղբոր որդին՝ Ստեփան Հակոբյանը՝ իր ընկեր Նարեկ Խաչատրյանի օգնությամբ:
Եվ այժմ 36-ամյա Նարեկը պատասխան է տալիս վատ շրջապատ ընտրելու, մեղքի ծանրությունն իր վրա բարդող Ստեփան Հակոբյանի հետ ընկերություն անելու համար: Ամբաստանյալի խոսքով՝ Ստեփանը միտումնավոր է իր դեմ ցուցմունք տվել, որ իր վրա գցի, քանի որ ինքն այդ ժամանակ եղել է հետախուզման մեջ:
Վերաքննիչ քրեական դատարանի՝ օրերս կայացրած որոշմամբ, Նարեկ Խաչատրյանը բանտում կմնա 15 տարի /մինչև 2030 թվականը/՝ 12 տարի առաջ, «բանկի կռուգում» կատարված աղմկահարույց սպանության գործով: Սա սույն դեպքով երրորդ քրեական գործի դատական ակտն է՝ սպանությունը կատարողի և պատվիրողի դատավճիռներից հետո:
Փաստորեն Նարեկ Խաչատրյանի՝ անպարտ ճանաչվելու հույսերը չարդարացան. սպանությունից հետո, 9 տարի հետախուզման մեջ գտնված ամբաստանյալը ուշացել էր իր դեմ ցուցմունք տված անձանցից. պաշտպանության գործիքները վաղուց «ժանգոտել» էին, թեև քիչ հավանական է, որ դրանք արդյունավետ կլինեին ժամանակին օգտագործելու դեպքում:
Հիշեցնենք մեղադրանքը. Նարեկ Էդիկի Խաչատրյանը Ստեփան Սիմոնի Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել էր սպանել Սեդրակ Զատիկյանին:
Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ: