ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր կառավարության նիստին մանրամասներ ներկայացրեց Լեհվազ-Վարդանիձոր ավտոճանապարհին գտնվող անտառի հրդեհի մասին: Նախարարի խոսքով՝ գիհիները տակից վառվում են: «Մեր աշխատակիցները վստահեցնում են, որ մինչեւ ժամը 16:00-ը կպահեն, որ հրդեհ չլինի: Բայց 16-ից հետո չգիտենք՝ ինչ կլինի: Առավոտից հանգցրել են 15 օջախ, հետո նորից 10 օջախ է գոյանում»,- զեկուցեց կառավարության անդամը:
Վարչապետը կոչ արեց քաղաքացիներին պատասխանատու լինել բնության գրկում՝ սկսած շշեր թափելուց: