տուն Լուրեր 15.000 դրամ ընտրություններից հետո. Ն. Փաշինյան

15.000 դրամ ընտրություններից հետո. Ն. Փաշինյան

112
0

Nikol

«Ելք» դաշինքի նախընտրական շտաբում քիչ առաջ  հրավիրված հրատապ  մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ նոր ռազամավարություն են ներդնում, որը բերելու է հաղթանակի:

Երեւանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ որոշում են կայացրել ավագանում մեծամասնություն ձեւավորելուց հետո Երեւանի բյուջեում նոր հոդված են ավելացնլու, որով Երեւանի ավագանու ընտրություններում դաշինքի  հաղթանկից հետո, եթե դիմում ներկայացնեն քաղաքապետարան եւ հայտարարեն, որ իրենք չեն վերցրել ընտրակաշառք եւ ընտրել են դաշինքին, ապա սոցիալական աջակցություն կստանան: Դա օրինական կլինի եւ Երեւան քաղաքի բյուջեում կավելացվի «Սոցիալական աջակցություն ընտրակաշառքին հարկադրված քաղաքացիներին» կետը:

«Մոտ 15 հազար դրամի չափով օգնություն կստանան եւ դա կլինի Երեւանի քաղաքային բյուջեի ծախսային հոդված»,- նշեց  Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այսկերպ կձերբազատվեն ընտրակաշառքի արատավոր պրակտիկայից: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա չի դիտվի որպես ընտրակաշառք, քանի որ ընտրակաշառքը հանցագործություն է եւ իրենք ասուլիս չէին հրավիրի այսօր ասելու համար, որ ընտրակաշառք են բաժանելու:

Այս առաջարկի գաափարը «Ելք» դաշինքի ավագանու թեկնածուների մոտ առաջացել է քարոզարշավի շրջանակներում բակային հանդիպումների ժամանակ:

«Մեր հաղթանակից հետո Երեւան քաղաքի բյուջեի մուտքերն ավելանալու են: Ես կարող եմ տեղերը նշել՝ գույքահարկի թերհաշավռումը կվերացվեի եւ բյուջե մուտքերը կմեծանան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: Նկարծում է, որ եթե մարդիկ ընտրակաշառք վերցնեն, ընտրեն ՀՀԿ-ին, գան քաղաքապետարան եւ սոցիալական վճարի համար դիմում գրեն, ապա այդ ժամանակ Երեւանի քաղաքային իշխանությունը «Ելք» դաշինքինը չի լինելու:

«Երեւանի բյուջեի տերը Երեւանի քաղաքացիներն են եւ նրանք իրավունք ունեն քաղաքապետին հանձնարարել, որ բյուջեից սոցիալական նպատակների համար գումար վճարի»,- ասաց Ելքի քաղաքապետի թեկնածուն:

Ըստ Փաշինյանի՝ իրենք գումար չենք առաջարկում, այլ քաղաքացիներրն առաջարկում են հետեւյալը, որ ոչ թե ձեռք պարզեն, ողորմություն խնդրեն, այլ առաջարկում են ընտրել այնպիսի քաղաքապետ, որը գումարները ոչ թե կգողանա եւ փշրանքները վերադարձնի նրան, այլ միջոցներ կձեռնարկի օրինական կերպով սոցիալական վճարներ անի:

Լրագրողներից մեկի հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ ԿԸՀ-ն այս առաջարկը կդիտարկի որպես ընտրակաշառքի խոստում, Նիկոլ Փաշինյանն ասաց.«Թող փորձեն»: Էդմոն Մարուքյանն էլ պատասխանելով նույն հարցին՝ հարց հնչեցրեց.«Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ մեր թիմում իրավաբաններ չկա՞ն»: