տուն Հասարակություն 15.000 կտորանոց խճանկարն ամբողջացավ. գյումրեցի անօթևան ընտանիքները կտեղափոխվեն նոր բնակարաններ

15.000 կտորանոց խճանկարն ամբողջացավ. գյումրեցի անօթևան ընտանիքները կտեղափոխվեն նոր բնակարաններ

192
0

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի՝ գյումրեցի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու նախաձեռնությունը, որը մեկնարկել էր հուլիսի 29-ից, հաջողությամբ ավարտվեց։

Հիմնադրամը, հիշեցնենք, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի՝ «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի կտավներից մեկը վերածել էր 15.000 կտորանոց խճանկարի, որի ամեն կտորը հնարավոր էր գնել 1000 դրամով ու օգնել գյումրեցի անօթևաններին՝ բնակարան ունենալ: Ինչպես և նախատեսվում էր՝ խճանկարն ամբողջացավ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը։ Խճանկարի կտորների վաճառքից ստացված 15 մլն դրամը հավաքված է, մնացել են միայն մի քանի փոխանցումներ։

«Մի քանի փոխանցումներ ունենք, այսօր կամ մաքսիմում վաղը կլինի, որովհետև միջազգային փոխանցումներ են, նաև՝ օնլայն գնումների: Մեկ հոգի էլ 200.000 դրամ պիտի փոխանցի։ Սպասում ենք GG ռեյսի գումարի փոխանցմանը, պայմանավորվել ենք, որ պետք է փոխանցվի նաև ԱՄՆ-ում կատարված ռեյսի գումարը։  GG-ի տնօրինությունն ասել էր նաև, որ Հայաստանում հավաքված գումարն իր կողմից պետք է կրկնապատկի և նվիրաբերի հիմնադրամին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Գևորգ Գրիգորյանը։

Հոկտեմբերի առաջին կեսին հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ է անցկացնելու, այդ ժամանակ էլ կորոշվի, թե որ անօթևան ընտանիքները կճանաչվեն շահառու, և քանի բնակարան կգնվի։ Միայն խճանկարի կտորների վաճառքից ստացված գումարով նախատեսվում է առնվազն երկու բնակարան գնել։

«Ամենը կախված է շահառուների ցանկից։ Եթե բազմանդամ ընտանիքներ կլինեն, որտեղ անչափահասները շատ են՝ 3-4, պարզ է, որ 2 կամ 3 սենյականոց բնակարան պիտի գնենք։ Բայց եթե մարդկանց թիվը քիչ եղավ, 3 բնակարան լինի՝ մեկական բնակարան՝ մեկ, երկու և երեք սենյականոց: Կախված է խորհրդի որոշումից, թե ում կընտրենք որպես ծրագրի շահառու»,- նշեց հիմնադրամի տնօրենը։

Նյութի շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here