տուն Քաղաքական Միջազգային Ամերիկացիներին սպասվում է խորհրդային զորքերի ճակատագիրը. «Թալիբան»

Ամերիկացիներին սպասվում է խորհրդային զորքերի ճակատագիրը. «Թալիբան»

88
0

iJLrbSM2YMo

Աֆղանստանից սովետական զորքերի դուրսբերման 25-ամյակի կապակցությամբ «Թալիբան» շարժումն ամերիկացիներին հիշեցրել է խորհրդային զորքերի ճակատագիրը, ում այդպես էլ չի հաջողվել օկուպացնել իրենց երկիրը։ Հաղորդում է BBC-ն։

Լրագրողներին ուղարկված հայտարարության մեջ թալիբները նշում են, որ այսօր ԱՄՆ-ին ևս սպառնում է սովետական զորքերի ճակատագիրը. ամերիկացիները փորձում են փախչել Աֆղանստանից։

Ասվում է նաև, որ միջազգային զորքերն արդեն իսկ ընդունված որոշմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ մինչև ընթացիկ տարվա ավարտը պետք է լքեն Աֆղանստանի սահմանները։

Հիշեցնենք, որ Աֆղանստանում 10 տարի տևած պատերազմի ընթացքում տարբեր հաշվարկներով սովետական բանակի շուրջ 15 հազար զինվորականներ և ավելի քան մեկ միլիոն աֆղանցի է զոհվել։