Գիտնականները պարզել են, թե ինչ տեսք են ունեցել մեր նախնիները, որոնք բնակեցրել են Եվրոպան հնագույն ժամանակներում: Գենետիկ հետազոտության արդյունքում պարզվել է, որ նախնադարյան մարդը, որը բնակվել է Եվրոպայում 7 հազար տարի առաջ, ունեցել է մուգ մաշկ և երկնագույն աչքեր, զբաղվել է որսով:
Հետազոտական խմբի ղեկավար, Բարսելոնի էվոլյոցիոն կենսաբանության ինստիտուտի տնօրեն Կարլես Լալուես-Ֆոքսը փորձել է բացատրել, թե ինչու է հնադարյան եվրոպացու մաշկի գույնը մուգ եղել. «Հավանաբար, մաշկի գույնը սկսվել է փոխվել էվոլյուցիայի ընթացքում՝ ավելի ուշ, քան մենք կարծում ենք»: Գիտնականները նման եզրակացություններ են արել 2006 թվականին Իսպանիայի հյուսիսի ժայռում հայտնաբերված 2 կմախքների ուսումնասիրության հիման վրա:
Շնորհիվ խոնավության և մթի` կմախքները լավ պահպանվել էին: Գիտնականները ԴՆԹ-ն ստացել էին նրանցից մեկի ատամից: Պարզվել է, որ գենետիկորեն նախադարյան մարդիկ առավել մոտ են Շվեդիայի և Ֆինլանդիայի բնակիչներին: