Համարվում է, որ վազքն առողջարար է: Այն թույլ է տալիս նվազեցնել քաշը, արյան ճնշումը, սթրեսի ցուցանիշները, խոլեստերինը: Սակայն վերջին հետազոտություները ցույց են տալիս, որ այն նաև վնասակար է:
Ամենալավը ոչ երկար վազքն է. շաբաթական 2-3 անգամ 1-2,5 կես ժամ ոչ արագ վազք: Իսկ այն մարդիկ, ովքեր մարաթոնյան վազքի սիրահար են կամ ընդհանրապես չեն վազում, ավելի քիչ են ապրում, քան վերոնշյալ կարգին հետևողները: Ճապոնացի բժիշկ Մարտին Մացումուրան ուսումնասիրել է 3800 վազորդների տվյալներ, որոնց միջին տարիքը կազմում է 46 տարի: Նրանցից 70%-ը շաբաթական վազել են ավելի քան 32 կմ: Բժիշկը պարզել է, որ նրանք օգտագործել են ցավազրկողներ, ինչպես նաև ասպիրին` սրտի շրջանում առաջացած խնդիրները լուծելու համար:
Երկարատև վազքը հանգեցրել էր այդ մարդկանց մոտ ծերանալու պրոցեսի արագացմանը, օրգանիզմի մաշվելուն, ինչպես նաև առողջական այլ խնդիրների առաջացմանը: