Ամերիկյան վարձակնները չեն մասնակցում Ուկրաինայի հարավ-արևելքում իշխանությունների կողմից անջատողականների դեմ հակաաբեկչական գործողություններին: Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը` հղում կատարելով Greystone մասնավոր ռազմական կազմակերպությանը:
«Ես կարող եմ հղում կատարել ընկերության այն հայտարարությանը, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն տարածել էր տեղեկություն, որի համաձայն` Ուկրաինայի հարավ-արևելքում «ժողովրդական բողոքի ակցիաները ճնշվելու են ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների և «Աջ սեկտոր» կազմակերպության ներկայացուցիչների միջոցով»: