Ամերիկյան Ատլանտա քաղաքի դատարանը որոշում է կայացրել ժամանակավոր առգրավվել ամերիկացի հայտնի իրավապաշտպան, սևամորթների իրավունքների ջատագով Մարտին Լյութեր Քինգի Նոբելյան մրցանակը, ինչպես նաև նրան պատկանող Աստվածաշունչը, քանի դեռ նրա ժառանգները չեն լուծել այն խնդիրը, թե ում մոտ են պահվելու այդ իրերը:
Մրցանակն ու Աստվածաշունչը տեղադրվելու են բանկային արկղում, որի բանալին պահվելու է քաղաքային դատարանի դատավորի մոտ: Մարտին Լյութերի որդիները պնդում են, որպեսզի այդ իրերը վաճառքի հանվեն, մինչդեռ նրա դուստրը դեմ է արտահայտվում դրան` պնդելով, որ դրանք պետք է մնան թանգարանում, որը վերջինս գլխավորում է:
Բոլոր երեք երեխաներն էլ մտնում է Մարտին Լյութեր Քինգի հիմնադրամի կառավարման խորհրդի մեջ:
Տեղեկացնենք, որ Մարտին Լյութեր Քինգը նոբելյան մրցանակ ստացել է 1964 թվականին ռասայական բռնությունների դեմ ոչ բռնի պայքարի շարժում նախաձեռնելու համար: