Շվեյցարացի հանրահայտ թենիսիստ, աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերի ընտանիքում կրկին զույգ է ծնվել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Նրա կինը` Միրկան լույս աշխարհ է բերել զույգ որդիների: Այժմ Ֆեդերերն արդեն 4 երեխայի հայր է:
«Միրկան և ես անչափ երջանիկ ենք, որ այսօր երեկոյան ծնվել են Լեոն և Լենին», — ասել է Ֆեդերերը:
Ֆեդերերի դուստրերը` Շարլին և Միլան, նույնպես զույգեր են և ծնվել են 2009 թվականի հուլիսին: