տուն Քաղաքական Միջազգային Պուտինը պարտվեց Մայդանում, սակայն հաղթեց հանրաքվեներում. The Wall Street Journal

Պուտինը պարտվեց Մայդանում, սակայն հաղթեց հանրաքվեներում. The Wall Street Journal

132
0

Putin_Poster

Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, պարտվեց Մայդանում, սակայն հիմա նա հաղթում է հանրաքվեներում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Թերթի կարծիքով` Գերմանիան և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը կերան Պուտինի առաջարկած «խայծը», որը նա ներկայացրեց լուծելու համար իր իսկ ստեղծած խնդիրը: Թերթը հիշեցնում է, որ այն ժամանակ Պուտինն առաջարկեց Ժնևյան համաձայնագրերը, սակայն դրանից հետո կարողացավ հասնել հանրաքվեների անցկացմանը:

Ըստ The Wall Street Journal-ի, Ուկրաինայի համար պայքարը դեռ չի ավարտվել: Նախագահական ընտրություններից հետո երկիրը կունենա նոր առաջնորդ, որի գլխավոր խնդիրը լինելու է երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը։ Հասկանալի չէ նաև, թե ինչ են ձեռնարկելու ԱՄՆ-ն և ԵՄ-ն անցկացված հանրաքվեներից հետո: Պուտինը հասկանում է, որ Արևմուտքը չի ուզում լայնածավալ գործողություններ իրականացնել, և հենց այդ պատճառով հարցերը լուծում է առանց զորք մտցնելու: