ԱՄՆ-ի հետ սկսված երկխոսությունն ամենևին էլ չի նշանակում, որ Իրանը գտնվում է հուսահատության մեջ: Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը:
Խամենեին այս հայտարարությունն արել է Կում քաղաքում ելույթի ժամանակ: «Իրանը ԱՄՆ-ի հետ բանկցություններ կվարի կոնկրետ հարցերի վերաաբերյալ, եթե մենք որոշենք, որ դա անհրաժեշտ է մեզ համար, որպեսզի վերացնենք որոշ խնդիրներ»,- ասել է Խամենեին:
Նա նաև շեշտել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել երկրի ներքին ներուժի խնդիրներին լուծում տալու համար: Խամենեիի խոսքերով` Իրանի կառավարությունը պետք է ակտիվ գործի ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային դիվանագիտության ոլորտում: