«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է եկել կատալոնական ակումբի հետ իր նոր պայմանագրի պայմանների շուրջ: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:
Նույն աղբյուրի համաձայն` Արգենտինայի հավաքականի ֆուտոբլիստի աշխատավարձը կազմելու է տարեկան 20 մլն եվրո, ինչին կարող է գումարվել նաև տարեկան 4 մլն եվրոյի բոնուս: Պայմանագիրը կգործի մինչև 2019 թվականը: Այն կստորագրվի առաջիկա օրերին, որպեսզի Մեսսին հավաքականի կազմում հանգիստ նախապատրաստվի Աշխարհի առաջնությանը:
Բացի այդ, Sport.es-ի տեղեկություններով` Մեսսին խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը գնել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին, ինչպես նաև երկարաձգել պայմանագիրը դարպասապահ Խոսե Պինտոյի հետ, քանի որ վերջինս Մեսսիի լավագույն ընկերներից է:
Տեղեկացնենք նաև, որ Մեսին մոտ 15 մլն դոլար էլ ստանում է գովազդից: