տուն Քաղաքական Միջազգային Կանայք սկսել են ծառայել բրիտանական սուզանավերում

Կանայք սկսել են ծառայել բրիտանական սուզանավերում

86
0

wrens_1778408a

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերի սուզանավերի վրա այսուհետ ծառայում են նաև կանայք: Առաջին բրիտաիները, որոնք կարողացել են «մուտք գործել» սուզանավ, լեյտենանտներ Մաքսիմ Սթայլզն է, Ալեքսանդրա Օլսոնը և Փենի Թեքրեյը: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը:

Ծառայության համար կանանց նախապատրաստել են հատուկ դասընթացների միջոցով: Նրանք մի քանի ամիս փորձաշրջան են անցել HMS Vigilant սուզանավում: Ավելի վաղ կանանց չէր թույլատրվում ծառայել՝ առողջության համար ռիսկերի պատճառով: Սակայն անկախ հետազոտությունը ցույց է տվել, որ այդպիսի ծառայությունը հակացուցված է միայն հղի կանանց: