տուն Քաղաքական Միջազգային Գահերի պայքարը կունենա նաև 5-րդ և 6-րդ եթերաշրջաններ

Գահերի պայքարը կունենա նաև 5-րդ և 6-րդ եթերաշրջաններ

86
0

photo-3

HBO ալիքը որոշում է կայացրել երկարաձգել «Գահերի պայքարը» հանրահայտ սերիալի ցուցադրությունը: Կնկարահանվեն նաև 5-րդ և 6-րդ եթերաշրջանների սերիաները: Այս մասին հաղորդում է NME-ն:

«Բարձրացրեք դորնիշյան գինու գավաթները: «Գահերի պայքարը» կունենա նաև 5-րդ և 6-րդ եթերաշրջաններ: Ուղարկե՛ք ագռավին և այս լուրը տարածեք ամբողջ թագավորությունում»,- ասել են հեղինակները ֆեյսբուքյան իրենց էջում:

Հեղինակների այս որոշումը կապված է սերիալի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ: Հիշեցնենք, որ օրեր առաջ 4-րդ եթերաշրջանի սերիաների թողարկման օրը տեղի HBO ալիքը խնդիրներ է ունեցել ներբեռնման հետ օգտատերերի մեծ քանակի պատճառով: