Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սոչիում իր հանդիպման ժամանակ կփորձի համոզել Յանուկովիչին վարչապետ նշանակել Անդրեյ Կլուևին, ով այս պահին հանդիսանում է նախագահի աշխատակազմի ղեկավարը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Անդրեյ Պավլովսկին: Փոխանցում է korrespondent.net-ը:
Մեկ այլ պատգամավոր Լեսյա Օբորեցը կոչով դիմել է Ռեգիոնների կուսակցությունը ներկայացնող իր գործընկերներն` դեպքերի նման զարգացման դեպքում չպաշտպանել Կլուևի թեկնածությունը:
Ընդդիմադիրները չեն կորցնում իրենց հույսը հաջորդ շաբաթ տեղի ունեցող Ռադայի արտահերթ նիստի ժամանակ այլընտրանքային մեծամասնություն կազմել Ռեգիոնների կուսակցության այն ներկայացուցիչների հետ, որոնց մոտ, իրենց խոսքերով, կարթնանա խիղճը:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը մեկնել է Սոչի մասնակցելու Օլիմպիական խաղերի բացման արարողությանը: Այցելության ընթացքում պլանավորվում է Յանուկովիչի հանդիպումը իր ռուս գործընկերոջ նաև եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների հետ: