HBO Go տեսաալիքը չի դիմացել այցելությունների քանակին, երբ եթեր է գնացել «Գահերի խաղը» սերիալի չորրորդ սեզոնը: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Այցելուները, որոնք փորձել են նայել առաջին սերիան, խնդիրներ են ունեցել այն ներբեռնելու հետ կապված, նրանք հաճախ ստացել են ներբեռնման դադարեցման մասին ծանուցում: HBO Go խնդիրների մասին բազմաթիվ հաղորդագրություններ հայտնվել են Twitter միկրոբլոգերի կայքում: Առայժմ հայտնի չէ, թե քանի օգտատեր է ունեցել նման խնդիր:
HBO-ն հաստատել է, որ չորրորդ սեզոնի մեկնարկում առաջացել են նման խնդիրներ: Նույն ալիքը 2014-ի մարտին չի դիմացել «Իսկական դետեկտիվ» սերիալի մեկնարկին: