տուն Տնտեսական 14 հազար դրամ նպաստ` ծերության ու կերակրողին կորցնելու դեպքում

14 հազար դրամ նպաստ` ծերության ու կերակրողին կորցնելու դեպքում

168
0

փող-նպաստ

Կառավարությունն այսօր սահմանեց մի շարք սոցիալական նպաստների չափերը` 2014թ բյուջեի հիման վրա: Ըստ այդմ որոշվեց սահմանել

1) ծերության սոցիալական նպաստի չափը՝ 14000 դրամ,

2) հաշմանդամության սոցիալական նպաստի չափերը՝

ա. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 19600 դրամ,

բ. երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 16800 դրամ,

գ. երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 14000 դրամ:

3) կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական նպաստի չափը՝ 14000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 70000 դրամ:

4) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով սահմանված թաղման նպաստի չափը՝ 200000 դրամ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here