տուն Սպորտ 13 տարի առաջ այս օրը Մխիթարյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում

13 տարի առաջ այս օրը Մխիթարյանը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականում

232
0

2007 թվականի հունվարի 14-ին` Պանամայի ընտրանու դեմ ընկերական խաղում, Հենրիխ Մխիթարյանն իր նորամուտն է նշել ազգային թիմում`դեռևս չբոլորած իր 18-ամյակը:

Մխիթարյանը դաշտ է դուրս եկել երկրորդ կեսի մեկնարկին, իսկ մեր ընտրանին 1:1 հաշվով է ավարտել այդ հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականի կազմում միակ գոլը հեղինակել է Արա Հակոբյանը` 65-րդ րոպեին անվրեպ իրացնելով 11-մետրանոցը: