Զավեշտալի դեպք է գրանցվել Չեմպիոնների լիգայի «Բորուսիա»-«Նապոլի» հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ այդ խաղն ավարտվել է 3:1 հաշվով` հօգուտ Դորտմունդի թիմի։
Խաղի ժամանակ թիմի պաշտպան Սվեն Բենդները ստացել է քթի կոտրվածք, նրա մարզաշապիկը կեղտոտվել է, իսկ քանի որ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի կանոններով ֆուտբոլիստը չի կարող խաղալ արյունոտ մարզաշապիկով, ապա ակումբի պաշտասխանատուները նոր մարզաշապիկները գնել են «Բորուսիայի» ակումբային խանութից, քանի որ խաղի ընթացքում ֆուտբոլիստը ստիպված է եղել մի քանի անգամ փոխել այն: