ԱՄՆ-ն դրական է գնահատում Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով համագործակցությունը: Այս մասին հայտարարել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Մենք Ռուսաստանի հետ շատ սերտ աշխատում ենք: Կան հարցեր, որոնց շուրջ վաղուց համաձայնություն ունենք»,- ասել է Փսակին: Նա մասնավորապես նշել է, որ համաձայնություն կա հակամարտության խաղաղ կարգավորման, ինչպես նաև Սիրիայի ապագայի շուրջ: Փսակին վերահաստատել է ամերիկյան իշխանությունների այն պնդումը, որ «Ասադը դաժան բռնակալ է և որ նա ապագա չունի Սիրիայում»: