Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ Պարսից ծոցի երկրներին համերաշխությանկոչ է արել, ինչը թույլ կտա վերականգնել անվտանգությունը տարածաշրջանում: Ռուհանին այս մասին հայտարարել է Քուվեյթի խորհրդարանի ղեկավար Մարզուղ Ալ-Ղանեմի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Ռուհանին նշել է, որ ահաբեկչությունը տարածաշրջանի ամենամեծ խնդիրներից մեկն է, ինչի դեմ պետք է պայքարել համատեղ: Քուվեյթի խորհրդարանի խոսնակն, իր հերթին, աջակցել է Իրանի առաջնորդի գաղափարին՝ համերաշխություն ապահովելու հարցում: