Կառավարության նիստի օրակարգում 30 հարց է, որից 26-ը՝ չզեկուցվող։
Նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում է՝ մասնակցում է կառավարության 2019-ի կատարողականի քննարկմանը:
«Մշակվում է 74 կրթական, մարզական և մշակութային օբյեկտների նախագծում: Մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասն ավարատվել է, և մի մասը կավարտվի մինչև հունիս՝ մինչ մաքսիմում օգոստոս ամիս: ԿԳՄՍՆ-ի հետ ունեցած մեր քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ նաև պատրաստ են ԿԳՄՍՆ-ի պատվիրատվությամբ ևս 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանքներ. մի մասը պատրաստ է, մի մասը ընթացքի մեջ է: Ընդհանուր առմամբ, այսօր, կարելի է ասել, 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներ ավարտված կամ ավարտման փուլում են: Դրանցից 90 օբյեկտների շինարարության մրցույթները, ըստ մեր ունեցած քննարկումների նախնական պայմանավորվածության, կիրականացնենք մենք՝ Քաղաքաշինության կոմիտեն, մյուս 21 և ավել օբյեկտները իրականացվեն նախարարության պատվիրատվությամբ: 12 առողջապահական օբյեկտների նախագծային աշխատանքները նույնպես ընթացքի մեջ են, և կավարտենք նույն ժամանակահատվածում»,- նիստի ժամանակ նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանը: