Երեկ Լոնդոնում հրապարակվել են արքայազն Ջորջի մկրտման արարողության լուսանկարները։ Դրանք արվել են աշխարհահռչակ լուսանկարիչ Ջեյմս Բելի կողմից։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Այս լուսանկարներում ամենահետաքրքիրն այն է, որ 119 տարվա մեջ առաջին անգամ միասին լուսանկարվել են թագաժառանգների միանգամից երեք սերունդ։
Հիշեցնենք, որ մկրտման արարողությունը կայացել է հոկտեմբերի 23-ին։