«Քաղաքացի դիտորդ»-ը, որի շրջանակներում դիտորդական առաքելություն են իրականացնում «Թրանսփարենսի ինթերնեշնլն հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում », Գյումրու « Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հկ-ները, դիտարկել է թե’ սեպտեմբերի 18-ի, թե’ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրությունները:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին իրականացրել են դիտորդական առաքելություն 16 համայնքների (Աշտարակ, Գորիս, Տեղ, Ծաղկահովիտ, Ապարան, Ջրառատ, Բյուրական, Արմավիր, Ազատամուտ, Աչաջուր, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Գանձաքար), իսկ հոկտեմբերի 2-ին՝ 18 համայնքների (Գյումրի, Վանաձոր, Գողթ, Գառնի, Նոր Երզնկա, Արգել, Կապան, Ծաղկաշատ, Ախթալա, Լեռնապատ, Արթիկ, Վայք, Շատին, Գլաձոր, Մարտունի, Ալավերդի, Մեծ Այրում և Արևածագ) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
Նախաձեռնության դիտորդները ս.թ. սեպտեմբերի 18-ին դիտարկված 56 տեղամասերում արձանագրել են մոտ 150, ընտրախախտում, ներկայացրել 105 բողոք, իսկ հոկտեմբերի 2-ին դիտարկված 122 տեղամասերում արձանագրել են մոտ 190 ընտրախախտում և ներկայացրել 116 բողոք:
2016 թ. հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում դիտորդություն իրականացրած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների հայտնաբերած խախտումների հիման վրա նախաձեռնության ներկայացրած 116 բողոքից 6-նուղղված է թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, 1-ը՝ թիվ 26 ըըհ-ին, 29՝ թիվ 27 ըըհ-ին, 3-ը՝ թիվ 29 ըըհ-ին, 11-ը՝ թիվ 30 ըըհ-ին, 21-ը՝ թիվ 34 ըըհ –ին, 19՝ թիվ 36 ըըհ-ին, 17-ը՝ թիվ 38 ըըհ-ին, 2-ը՝ թիվ 39 ըըհ-ին:
Հիշյալ բողոքները ուղարկել ենք թե՛ վերոնշյալ ընտրատարածքային ընտրականհանձնաժողովներ, թե՛ առձեռն հանձնել կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզիվերջինս հասանելի դարձնի դրանք ըըհ–ներին (վերահասցեագրի)` հաշվի առնելով ըըհ–ներիբաշխվածությունը ողջ պետության տարածքում և այն հանգամանքը, որ ըըհ–ներն առայսօրապահովված չեն այնպիսի արագ կապի միջոցներով, ինչպիսիք են էլեկտրոնային փոստը, ֆաքսըև այլն:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնություն