տուն Քաղաքական Միջազգային Մահացել է Հոլոկոստը տեսած ամենատարեց կինը

Մահացել է Հոլոկոստը տեսած ամենատարեց կինը

140
0

 

2727192

Մահացել է Չեխոսլովակիայում ծնված հրեա դաշնակահարուհի Ալիսա Հերց-Զոմերը, ով համարվում է Հոլոքոստը տեսած ամենատարեց մարդը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Այս մասին նախօրեին հայտնել են կնոջ հարազատները։ Նա մահացել է Լոնդոնում 111 տարեկանում։ Հերց-Զոմերի ընտանիքը տեղափոխվել է Տերեզիենշտադտ ճամբար 1943 թվականին, որտեղ պահվող 140 հազար հրեաներից 34 հազարը մահացել են։ Կինը միշտ ասել է, որ երաժշտությունն իրեն օգնել է համակենտրոնացման ճամբարի սարսափները վերապրել ժպիտով։