տուն Սպորտ Մեսսիին և Ռոնալդուին միմյանցից հեռու կնստացնեն, իսկ Պելեն կստանա Ոսկե գնդակ. Մրցանակաբաշխությանն...

Մեսսիին և Ռոնալդուին միմյանցից հեռու կնստացնեն, իսկ Պելեն կստանա Ոսկե գնդակ. Մրցանակաբաշխությանն ընդառաջ

182
0

BdzPqR2CMAA-Pbx

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն և «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր չեն նստի իրար կողքի, ինչպես դա եղել է «Ոսկե գնդակի» նախորդ մրցանակաբաշխությունների ժամանակ: Նրանց միջև կլինի մեկ աթոռի տարբերություն, առայժմ հայտնի չէ, թե ով է նստելու այդ թոռին: Այս մասին հաղորդում է AS-ը:

Այսօր նաև հայտնի է դարձել աշխարհի եռակի չեմպիոն, բրազիլացի Պելեն կստանա «Ոսկե գնդակ»: Բանն այն է, որ Պելեի ժամանակ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին այս մրցանակը չէր շնորհվում, չնայած Պելեն համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ: Այժմ ՖԻՖԱ-ն «կուղղի այդ սխալը», և «ոսկե գնդակ» կշնորհի մեծ ֆուտբոլիստին:

Այս մասին ասել է Պելեն: Նշենեք, որ «Ոսկե գնդակը» գոյություն է ունեցել 1956 թվականից, երբ Պելեն նոր էր սկսել հանդես գալ մեծ ֆուտբոլում, սակայն բրազիլացին այն չէր կարող ստանալ, քանի որ մրցանակը շնորհվում էր միայն Եվրոպայում հանդես եկող ֆուտբոլիստներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here