1936 թվականին շնորհված Խաղաղության նոբելյան մրցանակը, որը բաժին էր հասել Արգենտինայի այն ժամանակվա արտգործնախարար Կարլոս Սաավեդրեին, աճուրդի կհանվի Նյու Յորքում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս ոսկե մեդալը պատահաբար հայտնաբերվել է Հարավային Ամերիկայում լոմբարդներից մեկում: Լամասը Նոբելյան մրցանակին արժանացել էր Պարագվայի և Բոլիվիայի միջև երեք տարի տևած հակամարտության կարգավորման ժամանակ միջնորդական գործունեության համար:
Նախկինում 23 կարատ քաշով մեդալը համարվում էր կորած: Աճուրդի կազմակերպիչները նախատեսում են այդ մեդալի համար ստանալ 100 հազար դոլար: