Ամերիկացի բժիշկները կարողացել են բուժել ՄԻԱՎ վարակով երկրորդ երեխային Այս մասին հաղորդում է The Los Angeles Times-ը` հղում կատարելով Բալթիմորի Ջոն Հոփքինս համալսարանի գիտնականներին:
ՄԻԱՎ վարակով 2013 թվականին ծնված երեխան լուրջ թերապիայի է ենթարկվել: Դրանք կիրառվել են աղջկա կյանքի առաջին երեք ժամերի ընթացքում: Բժիշկների կարծիքով` արված թեստերը վկայում են, որ երեխան բուժվել է այդ վիրուսից, որով վարակվել էր մոր արգանդում:
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել 2010 թվականին: Այն ժամանակ անցկացված բուժման արդյունքում երեխան նույնպես ամբողջությամբ ապաքինվել էր: