Այսօր կայացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը և հայտնի են դարձել բոլոր հաղթողները: Բոլոր հիմնական անվանակարգերում ներկայացված հավակնորդները, ովքեր չեն նվաճի բաղձալի մրցանակը, կստանան 80 հազար դոլար արժողությամբ նվերներ: Այս մասին տեղեկացրել են կազմակերպիչները:
Այդ մրցանակին կհավակնեն «Տարվա լավագույն դերասանուհի», «Տարվա լավագույն դերասան», «Տարվա լավագույն ռեժիսոր» և երկրորդ պլանի լավագույն դերասան, դերասանուհի անվանակարգերում ձախողված դերասանները:
Նրանք կստանան թանկարժեք նվերներով պայուսակ, որոնց թվում են գեղեցիկ ճամփորդություններ Ճապոնիա, Լաս Վեգաս, Հավայան կղզիներ, գնացքով ճամփորդություն Կանադա, ԱՄՆ, մազերի փոխպատվաստում Չիկագոյի կլինիկայում, ինչպես նաև տնային SPA համակարգ: