տուն Քաղաքական Միջազգային Միացյալ Նահանգները չեն պատրաստվում զորք մտցնել Ուկրաինա

Միացյալ Նահանգները չեն պատրաստվում զորք մտցնել Ուկրաինա

125
0

USA_RUSSIA

ԱՄՆ-ն չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա: Այս մասին RIA-Novosti գործակալությանն ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

«Ներկայումս մենք կենտրոնացած ենք քաղաքական, տնտեսական և դիվանագիտական գործողությունների տարբերակների վրա: Լայն հնարավորություններ կան հասնելու Ռուսաստանի մեկուսացմանը և նրա դեմ պատժամիջոցների միջազգային կազմակերպություններում: Մեր նպատակն է պահպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե սրել ռազմական իրավիճակը», — ասել է պաշտոնյան, հավելելով որ ռազմական գործողությունների իրականացումը լավագույն միջոցը չէ այդ իրավիճակը հարթելու համար: