տուն Քաղաքական Միջազգային 114 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդը

114 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդը

82
0

_80313189_ethel_lang

114 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի ամենատարեց մարդը՝ Էթել Լանգը, ով ծնվել էր 1900թ: Այս մասին հաղորդում է Daily Telegraph պարբերականը:

Էթել Լանգը վերջին բրիտանացին էր, ով ծնվել էր Վիկտորիա թագուհու կառավարման շրջանում: Կինն իր կյանքի ընթացքում բրիտանացի 6 միապետ և 22 վարչապետ է տեսել:

Վերջին տարիներին տիկին Լանգը գտնվում էր ծերանոցում: Նշվում է, որ նա մինչև 107 տարեկանը ակտիվորեն զբաղվել է պարով:

Կինն ամուսնացել էր հեռավոր 1922 թվականին, մեկ տարի անց ծնվել էր նրա դուստրն, ով այժմ 89 տարեկան է: 1988թ.-ից ի վեր Լանգն ապրել է միայնակ և միայն 105 տարեկանում է տեղափոխվել ծերանոց: