տուն Քաղաքական Միջազգային Բրիտանացի գեներալն արգելել է՝ զինվորականներին բուտերբրոդներ մատուցել

Բրիտանացի գեներալն արգելել է՝ զինվորականներին բուտերբրոդներ մատուցել

123
0

 

Untitled

Մեծ Բրիտանիայում զորամասի հրամանատարը արգելել է՝ զինվորներին մատուցել բուտերբրոդներ, քանի որ նկատել է, որ զինվորները դրանք ուտում են առանց դանակ-պատառաքաղի: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Գեներալ-մայոր Ջեյմս Քոուենը գրել է երեք էջանոց նամակ, որում քննադատության է ենթարկել Ուլիթշիր դքսության Bulford Camp ռազմական ճամբարի չափորոշիչները: Քոուենը նամակում նշել է, որ անհրաժեշտ է վերջ տալ՝ զինվորականներին բուտերբրոդներ և ռուլետներ մատուցելու սովորությանը:

«Ջենթլմեններն ու լեդիները միշտ դանակ-պատառաքաղ են օգտագործում», — ասել է գեներալը` նշելով, որ այժմ այդ իրերը պահվում են, ինչպես գրենական պիտույքներ: Նամակում գեներալն ուշադրություն է հրավիրել նաև մի շարք այլ խնդիրների, այդ թվում` գրագիտությանն ու ամուսնական հարցերին: