Սթրեսային վիճակում գտնվող մարդկանց գլուխն ավելի հաճախ է ցավում: Այս մասին ամերիկացի գիտնականները հայտարարել են Նյարդաբանների ամերիկյան ակադեմիայի համաժողովի ժամանակ: Հաղորդում է Gazeta.ru-ն:
Նման եզրակացության գիտնականները եկել են այն բանից հետո, երբ ուսումնասիրել են 5 հազար հիվանդների տվյալներ, որոնց տարիքը տատանվել է 20-70: Պարզվել է, որ գլխացավ ունեցող մարդիկ ավելի հաճախ են տառապում դրանից, եթե գտնվում են սթրեսային վիճակում: Որքան մեծ է սթրեսը, այնքան ավելի շատ են գլխացավերը: