Երեկ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որում քննարկվել է Ուկրաինայի հարցը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Իվան Շիմոնովիչը կոչ է արել գործող իշխանություններին՝ որքան հնարավոր է արագ հետաքննել Մայդանում դիպուկահարների կողմից իրականացված հանցագործությունները:
«Մայդանում մահացել է ավելի քան 100 մարդ, որոնց մեծ մասը` ցուցարարներ են, սակայն կան նաև իրավապահներ, որոնց մեծ մասը վնասվածքներ են ստացել: Ուկրաինայում ես շփվել եմ տուժախների և նրանց օգնություն ցուցաբեած բժիշկների հետ: Նրանք հաստատել են, որ սպանությունները եղել են յուրօրինակ մահապատիժների տեսքով` կրակել են գլխին և կրծքին», — ասել է նա` շեշտելով, որ անհրաժեշտ է մեղավորներին որքան հնարավոր է արագ պատասխանատվության կանչել: