տուն Քաղաքական Միջազգային Հասակը կարևոր է սիրային հարաբերություններում. հետազոտություն

Հասակը կարևոր է սիրային հարաբերություններում. հետազոտություն

159
0

(1)

Ամերիկյան Ռայսի և Տեխասի համալսարանների գիտնականները Վալենտինի օրվա նախօրեին հրապարակել են իրենց հերթական հետազոտության արդյունքները, որի նպատակն էր պարզել, թե որքան կարևոր է հասակը սիրային հարաբերություններում:

Պարզվել է, որ ժամանակակից աշխարհում կանայք, չնայած տեղի ունեցող արժեքային փոփոխություններին, չեն դադարում սիրել իրենցից ավելի բարձրահասակ տղամարդկանց: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ կինը բարձրահասակ տղամարդու կողքին իրեն ավելի պաշտպանված է զգում, իսկ այդ զգացումը կնոջ մեջ գոյություն ունի գենետիկ մակարդակում:

Որոշ կանայք ասել են, որ չեն ցանկանում նայել ցած՝ «տղամարդու աչքերը տեսնելու համար», մյուսները՝  որ ցանկանում են բարձրակրունկ կոշիկ հագնել և ավելի բոյով չլինեն իրենց ամուսիններից: Կանայք նշել են, որ այս հարցում իրենց համար կարևոր է դրա էսթետիկական մասը:

455 հարցված տղամարդկանցից միայն 13,5%-ն է ցանկացել հանդիպել իրենից բարձրահասակ կնոջ հետ, մինչդեռ կանանց 50%-ից ավելին կցանկանար իր կողքին տեսնել բարձրահասակ տղամարդու: