Նյու Յորքի ոստիկանությունը ավտոբուսի կանգառներից մեկում հայտնաբերել են տարօրինակ մի պայուսակ, որում եղել է 1000 պահպանակ: Այս մասին հաղորդում է Associated Press գործկալությունը:
Ոստիկանությունը կանգառին է մոտեցել մի քաղաքացու զանգից հետո, ով պայուսակ էր հայտնաբերել այնտեղ: Այն բանից հետո, երբ շները ստուգել են պայուսակը` փորձելով պարզել, թե կա՞ այնտեղ պայթուցիկ սարք, ոստիկաններն այնտեղ հայտնաբերել են տղամարդկանց և կանանց համար նախատեսված կանխարգելիչ միջոցներ:
Ոստիկանությունում նաև ասել են, որ ոչ ոք չի դիմել իրենց պայուսակը հետ ստանալու համար: