տուն Լուրեր 100 տոննա ապօրինի ծխախոտ

100 տոննա ապօրինի ծխախոտ

134
0

SigaretԻսպանիայի Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցներն առգրավել են ապօրինի շրջանառության 100 տոննա ծխախոտային արտադրանք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  թագավորության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին:

Նրանց տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է Վալենսիայում եւ Բադախոսում: Արդյունքում՝ հինգ խուզարկություն է կատարվել, ձերբակալվել է 22-ից մինչեւ 60 տարեկան 13 մարդ՝ Իսպանիայի հպատակներ եւ Լեհաստանի քաղաքացիներ:

Նշվում է, որ ապօրինի ծխախոտային արտադրանքի առգրավված խմբաքանակը Իսպանիայում երբեւէ բռնագրավված արտադրանքից խոշորագույնն է, որի արժեքը կարող է հասնել 16 մլն եվրոյի:

Իրավապահ մարմինների աշխատակիցները հանցագործների հետքի վրա են դուրս եկել համացանցում: