տուն Սպորտ 100 միլիո՞ն, ես իրականում 0 եվրո արժեմ. Պոգբա

100 միլիո՞ն, ես իրականում 0 եվրո արժեմ. Պոգբա

101
0

457442582_3233481

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կիսվել է ապագայի մասին իր սպասումներով և մեկնաբանել այն տեղեկությունները, թե ինքը 100 միլիոն եվրո արժե: Այս մասին գրում է Sky Sport Italia-ն:

«Ես պետք է ավելին անեմ: Ցանկանում եմ իսկական չեմպիոն դառնալ, ինչպես Պիրլոն, Բուֆոնը, Կյելինին: Ցանկանում եմ դառնալ աշխարհում լավագույններից մեկը, այդ պատճառով պետք է ամեն ինչ անեմ նման մակարդակի հասնելու համար:

Հույս ունեմ ապագայում «Ոսկե գնդակ» ստանալ, սակայն դրա համար ես պետք է շատ աշխատել:

100 միլիո՞ն: Ես 0 եվրո արժեմ, ես ոչինչ չարժեմ, եթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ դաշտում չեմ աշխատում», — նշել է 21-ամյա ֆրանսիացին:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե «բիանկոներիների» կիսապաշտպանն ամռանը 100 միլիոն եվրոյի դիմաց կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: