տուն Լուրեր 100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է ետ կանչվեն հայ-թուրքական արձանագրությունները. Կիրո Մանոյան

100-ամյա տարելիցին ընդառաջ պետք է ետ կանչվեն հայ-թուրքական արձանագրությունները. Կիրո Մանոյան

80
0

Manoyan

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ամփոփելով արտաքին քաղաքական զարգացումները, առանձնացրեց երեք կետ:

«Եթե արտաքին քաղաքականության տեսանկյունից փորձենք գնահատել տարին, ապա կնշեմ երեք կարևոր իրադարձություններ, որոնք անմիջական կապ ունեին մեզ հետ. Առաջինը՝ ԵՏՄ-ի հետ անդամակցությունն էր, երկրորդը՝ Հայաստան-Ադրբեջան սահմանագծում ավելի հաճախակի դարձած զինադադարի խախտումներին էին, տարբեր դիվերսիոն գործողությունները, որոնք բավական լարված վիճակ ստեղծեցին և Արցախի հարցում առաջընթացի փոխարեն եղավ հետընթաց, իսկ երրորդը՝ Սիրիայի՝ մեր համայնքի իրադարձություններն էին», -ասաց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ Կիրո Մանոյանը նշեց, որ տարելիցին ընդառաջ՝ բացի միջոցառումներից, քաղաքական որոշ տրամադրություններ ստեղծելու քայլեր են արվում, որի վկայությունը Թուրքիայի կողմից արված քայլերն են՝ որպես հակազդեցություն:

Ըստ նրա՝ 100-ամյա տարելիցի գլխավոր նվաճումը կլինի այն, որ ազգովի կսկսենք խոսել ոչ միայն Ցեղասպանության փաստի ճանաչման, այլ հատուցման և հետևանքների մասին՝ լինելով պահանջատեր:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում Ստամբուլում 2015-ի ապրիլի ոգեկոչման արարողությունների անցկացմանը, Կիրո Մանոյանը նշեց, որ ինչպես բոլոր վայերում, այնպես էլ Թուրքիայում արարողությունների անցկացումը կարևոր է, իսկ Արևմտյան Հայաստանում՝ կունենա հատուկ նշանակություն: ՀՅԴ գործիչը  կարևորեց այն հանգամանքը, որ բոլոր անցկացվելիք միջոցառումները ճիշտ պատգամ փոխանցեն Թուրքիային:

Նա նշեց նաև, որ շատ կարևոր է հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելը. «Անհրաժեշտ է, որ այդ արձանագրությունները իրավականորեն սպանվեն, Հայաստանի կողմից դրանք պետք է հետ վերցվեն. Թուրքիան բազմաթիվ առիթներ է տվել դա անելու»:

Խոսելով ԱՄՆ նախագահի կողմից «ցեղապանություն» բառի արտաբերման և դրա հետևանքով վերջիններիս կողմից Ցեղասպանության ճանաչման մասին, ՀՅԴ Հայ դատի ղեկավարը ընդգծեց, որ բառի արտաբերումը, իհարկե, Թուրքիային կճնշի. «Դա է պատճառը, որ մինչ օրս Օբաման այդ բառը չի արտասանել»: