ՄԱԿ նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարը մահացել է 100 տարեկանում: Այս մասին Պերուի RPP ռադիոյի եթերում հայտնել է նրա որդին:
Պերուի նախագահ Մարտին Վիսկարան Պերես դե Կուելյարի մահը մեկնաբանել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ նրան անվանելով «ականավոր պերուացի, մինչեւ ուղնուծուծը դիվանագետ, մարդ, որն իր կյանքն ու աշխատանքը նվիրել էր ի բարօրություն երկրի», փոխանցում է Euronews-ը: