McAfee անտիվիրուսի հեղինակ Ջոն ՄքԱֆին հայտարարել է, որ պատրաստել է մի սարք, որը կարող է ստեղծել արտաքին միջամտություններից, այդ թվում՝ հատուկ ծառայություններից պաշտպանող ցանցեր։ Այս մասին հաղորդում է CNet-ը։
Նա ասել է, որ այս սարքը կարող է առանձին ցանցեր ստեղծել խելախոսների, պլանշետների և այլ սարքերի հետ։ Քանի որ այս ցացերը մասնավոր են և ստեղծվելու են աշխարհի տարբեր մասերում, դրանք անհասանելի են լինելու հատուկ ծառայությունների համար։ Այն հարցին, թե համակարգը կարող է օգտագորվել չար նպատակներով, Մաքաֆին պատասխանել է, որ այժմ յուրաքանչյուր սարք կարելի օգտագործել նման նպատակներով, այդ թվում՝ հեռախոսը։