Մեքսիկայում Corona գարեջրի մատակարար կենտրոնի վրա կազմակերպված հարձակումից զոհվել է 10 մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել Գարսիա քաղաքում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերը եղել են կենտրոնի աշխատակիցները։ Նրանցից 7-ը մահացել են տեղում։
Ոստիկանությունից հայտնել են, որ հանցագործները զենքով ներխուժել են կենտրոնի տարածք։ Նրանք աշխատակիցներից գողացել են եղած գումարը եւ հրաձգություն սկսել։
Պահեստում հայտնաբերվել են թմրանյութեր եւ զենք, գրում է «Ինտերֆաքս»-ը։