տուն Քաղաքական Միջազգային 10 հոգանոց ընտանիքը փրկվել է՝ ուշանալով մալայզիական ինքանթիռից

10 հոգանոց ընտանիքը փրկվել է՝ ուշանալով մալայզիական ինքանթիռից

103
0

air_asia_gcair-1078x516

Մալայզիական Air Asia անհետացած ինքնաթիռի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ։ Արդեն տեղեկացրել ենք, որ փրկարարների կարծիքով՝ այն գտնվում է ծովի հատակին։

Երեկ հայտնի է դարձել, որ մալայզիական ինքնաթիռից ուշացել է 10 հոգանոց ընտանիք, որը, փաստորեն, հրաշքով է փրկվել։ Sydney Morning Herald-ին տված հարցազրույցում տան հայրը՝ Արի Պուտրո Կանյեխոն ասել է, որ ինքը թռիչքից առաջ չի ստուգել էլեկտրոնային փոստը, ուր ասվում էր, որ ինքանթիռի թռիչքի ժամը տեղափոխվել է 2 ժամ առաջ։ Ճիշտ է, ընտանիքը տեղ է հասել ժամանակին, սակայն ուշացել է մի քանի րոպեով։

Ընտանիքը չի վիճել ավիաընկերության հետ, այլ պայմանավորվել է թռչել հաջորդ իսկ ինքնաթիռով։ Որքան մեծ է եղել նրանց զարմանքը, երբ քիչ անց ավիաընկերության ներկայացուցիչը մոտեցել է և ասել, որ ինքնաթիռը կործանվել է։ «Սա, թերևս, Ձեր կյանքի ամենամեծ նվերն է Ծննդյան տոներին», — ասել է նա։